Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիգիենա

Ինչ պետք է իմանալ դեզոդորանտների մասին

Ինչ պետք է իմանալ դեզոդորանտների մասին

Բոլոր մարդիկ ինչ-որ պատճառով քրտնում են: Ամեն տարի մարդկությունը մոտ 18 մլրդ դոլար է ծախսում քրտնարտադրությունը դադարեցնելու կամ գոնե քրտինքի հոտը քողարկելու համար:

Բայց նույնիսկ հակաքրտինքային դեզոդորանտների ամենօրյա օգտագործման դեպքում մարդը լիարժեք վստահ չէ, որ դա կօգնի:

Դեզոդորանտը սպանում է մանրէներին: Տհաճ հոտը ոչ թե քրտինքից է, այլ մանրէներից, քանի որ քրտինքը գրեթե հոտ չունի:

Հակաքրտինքային միջոցներն իրականում քրտնարտադրությունը չեն դադարեցնում: Բանն այն է, որ ալյումինիումի միացությունները արդյունավետորեն խցանում են էկզոկրին քրտնագեղձերը:

Սակայն շատ կանանց եւ տղամարդկանց համար դեզոդորանտները մարքեթինգային քայլ են: Շատերը կարծում են, որ բոլոր դեզոդորանտների գովազդները գովազդատուների հնարքներն են, որոնք միլիոնավոր քաղաքացիների ներշնչում են, որ  իրենք «զզվելի են եւ իրենցից վատ հոտ է գալիս»: Սակայն մարդկանց մեծամասնությունից այդքան  տհաճ հոտ չի գալիս, ինչպես իրենց է թվում: Կան մարդիկ, որոնք ընդհանրապես հոտ չունեն, գրում է Huffington Post-ը:

Ամերիկացի գիտնականները կարծում են, որ մարդիկ կարող են ստուգել՝ պետք են արդյոք իրենց դեզոդորանտները, թե ոչ՝ ուսումնասիրելով սեփական ականջակեղտը. Եթե այն սպիտակ է եւ շերտավոր, ապա դեզոդորանտներ օգտագործելու կարիք չկա,  իսկ եթե այն չոր է, մուգ եւ կպչուն, ապա նշանակում է, որ մանրէները գոյություն ունեն մարդու մարմնի տարբեր մասերում, եւ քրտինքի հոտն անխուսափելի է: Այդ պատճառով էլ նման մարդիկ պետք է օգտագործեն դեզոդորանտներ: 

Նույնիսկ դեզոդորանտներ արտադրողները չեն հասկանում, թե որտեղից են առաջանում հագուստի վրայի դեղին հետքերը:

Առաջին անգամ հակաքրտինքային դեզոդորանտ արտադրվել է 1888թ.՝ «Մայրիկ» (Mum) հետաքրքիր անվանմամբ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. dama.pp.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ